Ժեզուս. Ես չեմ հրել Ռամոսին, այլ ձեռքերս դրել եմ նրա մեջքին

Ժեզուս. Ես չեմ հրել Ռամոսին, այլ ձեռքերս դրել եմ նրա մեջքին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ArmSport.am«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը մեկնաբանել է «Ռեալի» դարպասը խփած գնդակը: Կան կարծիքներ, որ գոլի դրվագում Ժեզուսը հրել է Ռամոսին.

«Ֆուտբոլը կոնտակտային սպորտ է: Ես չեմ հրել Ռամոսին, այլ պարզապես ձեռքերս դրել եմ նրա մեջքին: Դա խախտում չէ»,– ասել է բրազիլացին:

«Ռեալի» ու «Սիթի» միջև պատասխան խաղը կկայանա մարտի 17-ին: Հիշեցնենք, որ առաջին խաղում Գվարդիոլայի թիմը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում