Մահացել է «Դայակները» ֆիլմի գլխավոր դերակատարը
07/03/2020 21:33
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, Tert.am: Ամերիկացի դերասան Դևիդ Փոլը մահացել է 62 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին:
Դերասանը կյանքից հեռացել է նախօրեին՝ իր ծննդյան տարեդարձից երկու օր առաջ: Նրա մահվան լուրը հաստատել է երկվորյակ եղբայր Փիթերը:
Մահվան պատճառի մասին դեռևս տեղեկություն չկա: Աղբյուրի տվյալներով՝ դերասանը մահացել է քնած ժամանակ:
Դևիդ և Փիթեր Փոլերը մեծ հայտնիություն էին ձեռք բերել 80-ականներին՝ նկարահանվելով «Բարբարոսները», «Դայակները», «Կրկնակի տհաճություններ» և այլ ֆիլմերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում