Երեւանի մետրոպոլիտենի վերակիառուցումը կշարունակվի 10 մլն եվրո վարկային եւ 5 մլն դրամաշնորհային միջոցների հաշվին
Նմանատիպ
Երեւանի մետրոյի վերակառուցման ու արդիականացման աշխատանքները կմեկնարկեն այս տարի ու կիրականացվեն 10 միլիոն եվրո վարկային եւ 5 միլիոն դրամաշնորհային միջոցների հաշվին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Երեւանի «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ մամուլի խոսնակ Նինել Վարդանյանը: «Ներկայումս իրականացվո? ?մ են նախապատրաստական տեխնիկական բնույթի գործընթացներ՝ վերականգման աշխատանքներին պատրաստվելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ ծրագրի երկրորդ փուլը նախատեսվում է ավարտին հասցնել 2016թ.:
Նինել Վարդանյանը տեղեկացրեց, որ ծրագրի հիմնական նպատակն է հնարավորինս նվազեցնել ստորգետնյա ջրերի ներթափանցումը մետրոպոլիտենի թունելային համակարգ, որը իրականացնելու համար նախատեսվում է շուրջ 15 տարի առաջ կիսատ թողնված դրենաժային թունելի շինարարության շարունակումը: «Մետրոպոլիտենի շահագործման 32 տարիների ընթացքում բազում խնդիրներ են կուտակվել, որոնցից ամենահրատապ և առաջնային լուծում պահանջողները ներառվել են ծրագրի առաջին եւ երկրորդ փուլերում»,-ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է շարունակել դրենաժային թունելների կառուցումը եւ գործող թունելների տեխնիկական վիճակի բարելավման աշխատանքները՝ ներառյալ հակակոռոզիոն մշակումը եւ այլ պահպանողական բնույթի տեխնիկական միջոցառումները: «Կշարունակվեն նաեւ վագոնների արդիականացման աշխատանքները»,-ասաց նա:
Նինել Վարդանյանը վստահեցրեց, որ այս փուլով նախատեսված ծրագրի բոլոր առաջնային խնդիրները նախատեսված ժամկետներում կստանան իրենց լուծումները: «Ֆինանսավորման ձևաչափը նույնն է, ինչ առաջին փուլում: Աշխատանքներն ավարտին հասցնելու համար կներգրավվի 15 մլն եվրո»,-ասաց նա ընդգծելով, որ ֆինանսավորմանը կմասնակցեն ՎԶԵԲ-ը, ԵՆԲ-ն 5-ական միլիոն եվրո՝ վարկային, իսկ ԵՄ Հարևանության ներդրումային գործիքը՝ 5 միլիոն եվրո դրամաշնորհի տեսքով:
ՀՀ կառավարությունը հունիսի 20-ին կայացած նիստի ժամանակ հավանություն էր տվել «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման երկրորդ փուլ» ծրագրին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում