Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տվյալների թարմացում է հրապարակել
24/03/2020 22:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, Times.am: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տվյալների թարմացում է հրապարակել․
Այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները․
– Բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։
– Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի տեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն։
– Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ը իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում