Արցախում ԱՀ քաղաքացիներին հորդորում է առաջիկա օրերին զերծ մնալ ՀՀ մեկնելուց
25/03/2020 11:11
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Times.am: Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներով և անձանց՝ իրենց բնակության վայրերում պարտադիր ինքնամեկուսացմամբ՝ Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հորդորում է մեր քաղաքացիներին՝ առաջիկա օրերին (նվազագույնը 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց:
Այս մասին հայտնում են Արցախում նոր կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները համակարգող տեղեկատվական շտաբից։
ՀՀ մեկնել բացառապես խիստ անհրաժեշության դեպքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում