Մանրամասներ՝ հակառակորդի կրակոցից վիրավորված երեխայի վիճակից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Times.am: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեսբուքի» իր էջում գրառել է, որ Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։
Նա նաև տեղեկացրել է, որ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ հրազենային վնասվածքը ստացել է կրծքավանդակի շրջանում։
Հիշեցնենք, որ այսօր՝ 19:40-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում ադրբեջանական զինված ուժերի կրակոցից երեխա էր վիրավորում ստացել:
Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի՝ հայ-ադրեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից տեղի էր ունեցել դիվերսիոն ներթափանցման փորձ, որ հայ դիրքապահների կողմից հետ է շպրտվել ելման դիրքեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում