Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չի իրականացվի
31/03/2020 19:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Aysor.am: ՀՀ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Նախագծով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում պարտադիր հերձում իրականացնելն արգելվում է՝ կանխելով հերձման հետևանքով վարակի հնարավոր տարածումը՝ ելնելով բնակչության կենսաանվտանգության ապահովման առաջնայնությունից:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չի իրականացվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում