Ով էր աղմկահարույց օրենքին միակ ձեռնպահ քվեարկող իմքայլական պատգամավորը
31/03/2020 20:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Analitik.am: Այսօր ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցությունը երկրորդ փորձեից առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը: Երկրորդ ընթեցրմամբ հարցը քննարկվելու է այսօր, ժամը 21:30-ին:
Նշենք, որ նիստին մասնակցում էին միայն իմքայլականները, քանի որ, ինչպես պարզվում է, ընդդիմությանը միայն վերջին վայրկյանին են տեղյակ պահել արտահերթի մասին:
Ինչևէ, աղմկահարույց նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 69 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: Միակ ձեռնպահ քվեարկողն Աննա Կոստանյանն էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում