Հայաստանից եկած Արցախի 2 քաղաքացիներ մեկուսացված են
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Times.am: ԱՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ բուժհիմնարկներում Հայաստանի Հանրապետությունից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացված են եւ հետազոտության նպատակով նմուշառումներ են իրականացվել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից։
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ բուժհիմնարկներում Հայաստանի Հանրապետությունից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացված են եւ հետազոտության նպատակով նմուշառումներ են իրականացվել:
Կեղծ եւ չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետեւել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձեւավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:
Միաժամանակ կոչ ենք անում՝ պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրվող հորդորներն ու առաջարկները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում