Աթեիստը իրավունք չունի խոսել «երջանիկ պատահականությունից» կամ «Աստծո պատժից». Արմեն Մինասյան

Աթեիստը իրավունք չունի խոսել «երջանիկ պատահականությունից» կամ «Աստծո պատժից». Արմեն Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, FacebookՂողանջ լավատեսության

Առողջապահության նախարար ունենք, աշխարհը չունի։ Տնաշենը իսկի չի կարանում հույս տա, լավատեսություն ներշնչի։

Մի օր հայտարարում ա, թե 30 տարեկան ծխողները առհասարակ հույս չունենան, էսօր ասում ա՝ վայթե միջին ծանրության հիվանդներով զբաղվենք։

Եկել եմ, էտ բացը լրացնելու։

Երկու լավ քեյսի մասին եմ ուզում խոսել։

Մեկը Ճապոնիայի ափերի մոտ լռված էն զբոսանավն ա։ Ուրեմն, էտ նավի վրա եղել է 3711 մարդ, էս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվել են 712-ը, այսինքն՝ մոտ 20 տոկոսը, և մահացել է 7 հոգի։ Այսինքն՝ ամբողջի 0.2 տոկոսը կամ վարակվածների 1.0 տոկոսը։

Էս քեյսի կարևորությունն էն ա, որ պրակտիկորեն սահմանափակ տարածքում, որտեղ գործել ա նաև օդափոխության նույն համակարգը ու բոլորը գործնականում պիտի վարակվեին, բայց վարակը վերցրել են 20 տոկոսը։ Այսինքն՝ ոչ բոլորն են վարակը վերցրել, իֆ յու անդըրսթենդ վոթ այ մին (իհարկե, նավի դեպքում հնարավոր են որոշակի շեղումներ տարիքային ու իմունային համակարգին բնորոշ առանձնահատկություններից ելնելով, վսյո տակի աղքատ-չունևոր, թույլ իմունահամակարգ ունեցող զանգվածը դժվար թե նավի վրա լիներ, բայց ամեն դեպքում)։

Երկրորդը Շվեդիայի օրինակն է։ Այդ երկիրը, ոնց հասկանում եմ գնում է դարվինիզմի ճանապարհով, ու մեկուսացրել ա խոցելի խմբերին ու մյուսներին հորդորում ա արխային վարակվել ու իմունիտետ ձևավորել։ Այսինքն առանձնապես կարանտինային միջոցառումներ չեն ձեռնարկվել։ Սրանով հանդերձ Շվեդիայի ցուցանիշները շատ ավելի համեստ են, քան Հարավային ու Արևմտյան Եվրոպայի երկրների ցուցանիշները։ Էստեղ էլ բախվում ենք հասարակությունների ինքնակազմակերպմանն ու պետությունների կառավարման հմտություններին։ Մենք՝ ո՞ւր, Շվեդիան ու շվեդացիները ո՞ւր։

Ասածս ո՞րն ա։ Դեպրեսիայի մեջ ընկնելու կարիք չկա։

Իսկ առողջապահության նախարարին առաջարկում եմ՝ կամ գործին լուրջ վերաբերեք, արդեն ժամանակն ա (արտակարգ դրությունն ավարտվի, հատ-հատ կասեմ թե ոնց եղավ, որ Վրաստանում 500 հոգանոց արտադրամաս չվարակվեց), կամ էլ՝ թող սրանից հետո կառավարության նիստերին մի հատ լավատես մարդ մասնակցի։

Ի վերջո, աթեիստը իրավունք չունի խոսել «երջանիկ պատահականությունից» կամ «Աստծո պատժից»։ ԳՈՐԾ ԱՐԵՔ։

Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում