Աղբյուր․ Ռոնալդուն կարոտում է Ռեալը

Աղբյուր․ Ռոնալդուն կարոտում է Ռեալը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Իտալական մամուլը ուշագրավ տեղեկություն է տարածել Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ։

Calciomercato-ն, հղում կատարելով պորտուգալացի ֆուտբոլիստի մոտ մարդկանց, տեղեկացնում է, որ Ռոնալդուն կարոտում է Մադրիդի «Ռեալը»։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Կրիշտիանու Ռոնալդուն ներկա էր գտնվել Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» խաղին (2-0) Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որի համաձայն՝ «Յուվենթուսը» հնարավոր է վաճառի Ռոնալդուին դիմակայելու համար ֆինանսական այն խնդիրներին, որոնք առաջանալու են կորոնավիրուսի պատճառով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում