Մեծ Բրիտանիայի վարչապետը հոսպիտալացվել է. Եվրանյուզ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է կորոնավիրուսի ախտանիշներով։ Եվրանյուզի հաղորդմամբ, այդ մասին երեկ երեկոյան հայտարարել է վարչապետի գրասենյակը։
«Իր բժշկի խորհրդով այսօր երեկոյան վարչապետը հոսպիտալացվել է անալիզներ հանձնելու համար։ Դա արվել է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ կորոնավիրուսի ախտանիշները պահպանվել են վարչապետի մոտ տաս օր անց այն բանից հետո, երբ նրա՝ կորոնավիրուսի անալիզները դրական էին եղել»,- ասված է վարչապետի գարսենյակի հայտարարության մեջ։
Ջոնսոնը մարտի 27-ին հայտարարել էր, որ վարակված է կորոնավիրուսով, շարունակել է աշխատել ինքնամեկուսացման պայմաններում և ղեկավարել կառավարությունը տեսակոնֆերանսների օգնությամբ, բայց շատերն են ուշադրությաւն դարձրել նրա՝ ժողովրդին դիմելու ժամանակ բավականին հիվանդոտ տեսքին։
Ավելի վաղ Ջոնսոնի հարսնացուն Թվիթերում գրել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում նրա մոտ եղել են կորոնավիրուսի ախտանիշներ, բայց այժմ իրեն լավ է զգում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում