Չի բացառվում, որ ինչ-որ փուլում Արցախում կորոնավիրուսի թեստավորում կիրականացվի. Տիգրան Աբրահամյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Այս պահին անհրաժեշտ վերազինված լաբարատորիա դեռ չկա, չի բացառվում, որ ինչ-որ փուլում Արցախի Հանրապետություն կորնավիրուսի թեսատավորում կիրականացվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի համակարգող Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին արդյոք ԱՀ բժշկական կենտրոնները տեխնիկապես վերազինվում են լաբարտոր պայմաններ ապահովելու համար:
Տիգրան Աբարհամայնը հիշեցրեց, որ կորոնավիրուսով կասկածվող անձանց ստուգելու համար կասկածի դեպքում նմուշներն ուղարկվում են Հայաստան և այստեղ թեստ է անցկացվում: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Արցախին արագ թեստեր տրամադրելու հարցին, ապա Տիգրան Աբարհամյանն ասաց. «18:00-ին նախատեսված է ասուլիս, կպատասխանենք բոլոր հարցերին»:
ՀՀ առողջպահության նախարարի մամուլի խոսանակ Ալինա Նիկողոսյանն էլ նշեց, որ այս պահին արագ թեստեր չունեն, որպեսզի տրամադրենք Արցախին:
Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ ըստ Արցախի առողջապահության նախարարության տվյալների՝ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել են, մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական:
«Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ վերջինս ապրիլի 2-ին առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Երկրորդ քաղաքացին, որը թեստավորվել է, եղել է ՀՀ-ից վերադարձող քաղաքացու հարևանուհին, ով ապրիլի 4-ին, այլ խնդրով տեղափոխված է եղել նույնի բուժմիավորում՝ բռոնխիտի ախտանիշներով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, ապա նախորդ օրերին, նրա հետ առնչված բոլոր քաղաքացիները, ապահովության նկատառումներով, նախօրոք ինքնամեկուսացել են՝ թվով 17 քաղաքացի: Այդ քաղաքացիներն այս պահին որևէ ախտանիշներ չունեն:
Արցախի Համաճարակաբանության և հիգենիայի կենտրոնը նրա հետ հնարավոր շփումների շրջանակը ճշտելուց հետո, օրեր առաջ, ինքնամեկուսացված քաղաքացիների առանձնատներում անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ է իրականացրել:
Նշենք, որ բնակավայրը շրջկենտրոնից գտնվում 39 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 89 կմ-ի վրա:
Վերոնշյալ բնակավայրը քաղաքացու մեկուսացվելուց հետո գտնվել է վերահսկողության տակ:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին հորդորում ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,- ասված էր հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում