Առավոտյան կորոնավիրուսի հետևանքով մահ է արձանագրվել
08/04/2020 11:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտը, ով տառապում էր նաև քաղցկեղով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա փոխանցմամբ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կա կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:
Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:
«Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին», – գրել է Փաշինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում