Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք. Թորոսյան
09/04/2020 20:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք:
Դրականը այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է, քան հավաքական վերցրած վերջին 10 օրերինը:
Բացասականը այն է, որ այս փոքրիկ և հարաբերական «ձեռքբերումը» կարող է հօդս ցնդել, եթե մենք «թուլանանք» և կրկին վերադառնանք մեր առօրյա կյանքին` չպահպանելով հիվանդության տարածումը կանխող կանոնները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում