Լիվերպուլի նախկին մարզիչը վարակվել է կորոնավիրուսով
11/04/2020 08:59
![Լիվերպուլի նախկին մարզիչը վարակվել է կորոնավիրուսով](https://times.am/v3/wp-content/uploads/2020/04/1b862ea0132851a2c94fc0606d5a982f.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Լիվերպուլի» նախկին խաղացող ու մարզիչ Քեննի Դալգլիշի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին տեղեկացնում է մերսիսայդյան ակումբի կայքը։
69-ամյա տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել չորեքշաբթի օրը՝ ապրիլի 8-ին, վարակի բուժման համար, որը հակաբորբոքայինների ներարկում էր պահանջում։
Արդյունքում ստուգվել է նաև կորոնավիրուսի համար, չնայած նրան, որ նախկինում ախտանշաններ չի ունեցել։ Թեսթի արդյունքը դրական է եղել, բայց ախտանշաններ առաջվա նման չկան։
Մինչ հիվանդանոց տեղափոխվելը Դալգլիշը երկար ժամանակ ընտանիքի հետ մեկուսացած է եղել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում