Բարսելոնան նորից հետաքրքրվում է Բերնարդեսկիի ծառայություններով
11/04/2020 22:05
![Բարսելոնան նորից հետաքրքրվում է Բերնարդեսկիի ծառայություններով](https://times.am/v3/wp-content/uploads/2020/04/b6e0ced7bff03084478b0198389102de-1024x552.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։
Կատալոնական ակումբը նորից սկսել է հետաքրքրվել 26-ամյա իտալացու ծառայություններով։ Ձմռանը «Յուվենտուսն» ու «Բարսան» բանակցություններ էին վարում Բերնարդեսկիի ու Ռակիտիչի փոխանակման վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բերնարդեսկին կարող է հեռանալ թուրինյան ակումբից «Պարմայի» 19-ամյա կիսապաշտպան Դեյան Կուլուսեվսկիի տրանսֆերի պատճառով։
Իտալացու պայմանագիրը «Յուվեի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս։
Հետևեք մեզ նաև Telegram-ում