Զորակոչն ընթանալու է ըստ ժամանակացույցի, կորոնավիրուսը չի խանգարի. Օհանյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Զորակոչն ընթանալու է ըստ ժամանակացույցի: Անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կարող է երկարաձգվել, սակայն դրա մասին խոսելը դեռ վաղ է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կորոնավիրուսը չի խանգարի զորակոչի ժամկետներին:
Օհանյանը նշեց, որ զինվորական կամիսարիատները պատրաստ են զորակոչին: Բոլորին հատկացվել են անհատական պաշտպանիչ միջոցներ, զորակոչից առաջ ու ամեն օրվա վերջում կատարվելու են ախտահանման աշխատանքներ:
Այս պահի դրությամբ բանակում թոքաբորբով հիվանդ որևէ զինծառայող չկա:
Օհանյանը նաև խոսեց շարժական լաբորատորիայի աշխատանքների մասին՝ հայտարարելով, որ թեստավորման արդյունքում կան և՛ դրական, և՛ բացասական պատասխաններ, մեծ մասը բացասական են: Ընդ որում, հայ մասնագետներն արդեն կարողանում են ինքնուրույն կատարել թեստավորումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում