Փոխվարչապետը՝ գազի գնի բանակցությունների մասին (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Կցանկանայի իմանայի՝ ինչ փուլում, ինչ մակարդակի վրա են գազի գնի բանակցությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Մենք ունենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմած «Գազպրոմ-Արմենիայի» հայտը: Իմ կարծիքն է, որ այդ հայտը պետք է մերժվի»,– ասաց նա և հիմնավորեց, թե ինչու:
Մելքումյանը նաև ուշադրություն հրավիրեց Վիճակագրական պետական կոմիտեի հրապարակած թվին, որտեղ օտարերկյա ուղղակի ներդրումների ներհոսքը 2018թ. համեմատ 2019թ. մոտ 45 տոկոսով կրճատվել է: «Դրա մեծ մասը պարտքով ձևակերպված են, և ներկրված գազի դիմաց վճարները հետ տանելն է»,-ասաց նա:
Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ստացել է նամակի պատասխան, որով Գազպրոմը հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրության ներքո, միևնույն ժամանակ նամակում նշվում է, որ հարցի վերաբերյալ կոնտակտները կլինեն կառավարության մակարդակով:
Ինչ վերաբերում է ներդրումներին՝ Մհեր Գրիգորյանն ասաց, որ մենք պետք է հասկանանք՝ ուզում ենք այդ ներդրումները, թե ոչ, եթե ուզում ենք՝ պատրաստ ե՞նք քննարկել սակագնի խնդիրը, թե ոչ: «Մենք պետք է հասկանանք, որ չպետք է շատ չոր լինել, այսինքն կոնստրուկտիվ պետք է լինել, ի վերջո «Գազպրոմ-Արմենիան» հայկական ընկերություն է, և մենք պետք է ողջամիտ լինենք »,-ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում