Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել. պացիենտը բուժանձնակազմի ներկայացուցիչ է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, Times.am: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ համաձայն երկրի առողջապահության նախարարության տվյալների՝ նախօրեին թեստավորված 11 քաղաքացու փորձանուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, ում հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում:
Ավելի վաղ հաստատված և Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացու կրկնակի թեստավորման արդյունքը կրկին բացասական է եղել. արդյունքում նրանք այսօր դուրս կգրվեն:
Մեկ քաղաքացու թեստավորման արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ՝ հետազոտության արդյունքները ստանալուց հետո:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին:
Այսօրվա դրությամբ՝ Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 7-ի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում