Ես կարոտում եմ ֆուտբոլը, կարոտում եմ մեր աշխարհը․ Մոուրինյու

Ես կարոտում եմ ֆուտբոլը, կարոտում եմ մեր աշխարհը․ Մոուրինյու

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոստովանել է, որ ինքը կարոտում է ֆուտբոլը և հույս է հայտնել, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանը, որը կասեցված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կվերսկսվի:

«Ես կարոտում եմ ֆուտբոլը: Այնուամենայնիվ, ես նախընտրում եմ ասել, որ կարոտում եմ մեր աշխարհը, ինչպես կարծում եմ, բոլորս էլ ենք կարոտում ենք: Ֆուտբոլը պարզապես իմ աշխարհի մի մասն է: Բայց մենք պետք է համբերատար լինենք, սա մարտ է, որի ժամանակ մենք բոլորս պետք է պայքարենք:

Եթե ​​այս մրցաշրջանում խաղանք մնացած ինը հանդիպումները, դա լավ կլինի յուրաքանչյուրիս համար: Դա լավ կլինի ֆուտբոլի համար, Պրեմիեր լիգայի համար:

Եթե ​​խաղադաշտում խաղանք առանց երկրպագուների, ես կցանկանայի մտածել, որ ֆուտբոլը երբեք առանց հանդիսականների չի լինում: Կան տեսախցիկներ, ինչը նշանակում է, որ միլիոնավոր մարդիկ դիտում են հանդիպումը: Այնպես որ, եթե մի օր դատարկ մարզադաշտ գնանք, այն դատարկ չի լինի, ամենևին», – պորտուգալացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում