Ռոնալդուն չի կարողանում Մադեյրայից վերադառնալ Թուրին
04/05/2020 09:13
![Ռոնալդուն չի կարողանում Մադեյրայից վերադառնալ Թուրին](https://times.am/v3/wp-content/uploads/2020/05/1b7a1c0b3ffb7c4674b2fe7e07c99b51.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: Կրիշտիանու Ռոնալդուն դժվարություններ ունի Մադեյրայից Թուրին վերադառնալու հետ կապված, հաղորդում է ANSA գործակալությունը։
Բանն այն է, որ Պորտուգալիայի Մադեյրա կղզու իշխանությունները արգելել են օդային հաղորդակցությունները այլ երկրների հետ։ Ռոնալդուն Մադրիդից չարթերային ռեյս է պատվիրել, որը ոչ մի կերպ չի կարողանում գալ Մադեյրա։
Ներկա պահին 35-ամյա ֆուտբոլիստը սպասում է կղզու իշխանությունների թույլտվությանը Իտալիա վերադառնալու համար։
Հիշեցնենք, որ, «Յուվենթուսը» հետ է կանչել արտերկրում գտնվող իր բոլոր ֆուտբոլիստներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում