Արցախում քննարկվել են կապիտալ շինարարության ոլորտին առնչվող հարցեր
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն’ նվիրված կապիտալ շինարարության ոլորտին առնչվող հարցերին: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ կապիտալ շինարարության ոլորտը մեր տնտեսության ամենամեծ հատվածներից է եւ հանդիսանում է նրա շարժիչ ուժերից մեկը: Միեւնույն ժամանակ, երկրի ղեկավարի բնութագրմամբ, անհրաժեշտ է ավելի խստապահանջ մոտեցում ցուցաբերել կատարվող աշխատանքների որակի, ժամանակացույցի եւ աշխատավարձերի վճարման ժամկետների պահպանմանը: Այս ուղղությամբ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին’ նշելով, որ գործընթացը լինելու է իր անմիջական վերահսկողության ներքո:
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, առաջատար շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում