Նյուքասլի նոր տերերն ուզում են գնել Կուլիբալիին

Նյուքասլի նոր տերերն ուզում են գնել Կուլիբալիին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին կարող է կարիերան շարունակել Անգլիայում։

28-ամյա սենեգալցու ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։

Նոր սեփականատերերն ուզում են պայմանագիր կնքել խաղացողի հետ այն դեպքում, եթե ԱՊԼ-ն ողջունի ակումբը գնելու գործարքը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կուլիբալիի ծառայություններով հետաքրքրվում են «Լիվերպուլը», «Ռեալը», ՄՅՈՒ-ն ու ՊՍԺ-ն։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Կուլիբալին 15 խաղ է անցկացրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում