Թուրքական «Բեշիքթաշ»-ը հետաքրքրված է Արաս Օզբիլիսի ծառայություններով

Թուրքական հայտնի «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Կրասնոդարի «Կուբան» ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ծառայություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է հայկական «Ակոս» պարբերականը: Նշվում է, որ թուրքական ակումբի ղեկավարներն արդեն իսկ բանակցում են Կրասնոդարի ակումբի ղեկավարների հետ և պատրաստ են հայազգի ֆուտբոլիստի տեղափոխման համար ակումբին վճարել 5 միլիոն եվրո, իսկ Օզբիլիսը տրանսֆերից կստանա 1.5 միլիոն եվրո: Արաս Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մոնակո»-ն և ռուսական «Սպարտակ»-ը:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը ծնվել է 1990 թվականի մարտի 9-ին Ստամբուլում, այնուհետև նրա ընտանիքը տեղափոխվել է Նիդերլանդներ, որտեղ հանդես է եկել «Այաքս» ֆուտբոլային ակումբում: Հենց այս ակումբից էլ 2012 թվականին հայազգի ֆուտբոլիստը տեղափոխվել է Կրասնոդարի «Կուբան»: Հայ ֆուտբոլիստը «Կուբան»-ի կազմում անցկացրել է 22 հանդիպում’ դառնալով 9 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում