Ովքե՞ր են «պերեդաչի» տանում Սուրիկ Խաչատրյանի կալանավորված որդուն
Նմանատիպ
«Հայկական ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ամեն առավոտ մարզվում է Երևանի «Էլիտար» մարզահամալիրներից մեկում՝ լողավազան է հաճախում։
Սուրիկ Խաչատրյանը անվտանգության և մարդկանց աչքին շատ չերևալու նկատառումներով է առավոտյան այնտեղ հաճախում։ Մարզահամալիրում «Սյունյաց որսորդն» անհանգիստ այս ու այն կողմ է նայում։ Երևում է, որ մտավախություններ ունի։ Այս մարզահամալիր են այցելում նաև բարձրաստիճան ոստիկաններ, որոնք Սյունյաց նախկին «տիրակալին» չափից դուրս հաճոյանում են։ Միևնույն ժամանակ, ըստ մեր լավատեղյակ աղբյուրների, «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ գտնվում է Սուրիկ Խաչատրյանի որդին՝ 19-ամյա Տիգրան Խաչատրյանը, այցելում և «պերեդաչի» են տանում երիտասարդ ՀՀԿ-ականները։ Շրջանառվում է նաև Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի անունը»:
Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում