Պենտագոնը գնահատել է Իրանի կորուստները նավթային բլոկադայի հետևանքով․ Axios

Պենտագոնը գնահատել է Իրանի կորուստները նավթային բլոկադայի հետևանքով․ Axios

ԱՄՆ-ի կողմից Օմանի ծոցում իրականացվող ռազմածովային գործողությունների արդյունքում Իրանը կրել է միլիարդավոր դոլարների կորուստներ։

Axios պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ Պենտագոնը հայտնել է, որ Օմանի ծոցում իրականացվող ռազմածովային բլոկադայի հետևանքով Իրանի նավթի արտահանումից ստացվող եկամուտները կրճատվել են մոտ 4,8 միլիարդ դոլարով։

Նշվում է, որ ապրիլի կեսերից սկսված գործողության շրջանակում արգելափակվել են տասնյակ նավեր, իսկ ավելի քան 30 նավթատարներ մնացել են ծովում՝ չկարողանալով բեռնաթափվել։ Պահեստավորման հզորությունների պակասի պատճառով իրանական կողմը ստիպված է եղել օգտագործել հին նավեր՝ ավելցուկային նավթը պահեստավորելու համար։

Չնայած արտահանումները շարունակվում են, մատակարարները ստիպված են օգտվել ավելի ռիսկային և երկար երթուղիներից՝ հիմնականում դեպի Չինաստան, ինչը հանգեցնում է տրանսպորտային ծախսերի զգալի աճի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում