Հերթը հասավ պաշտոնյաների սիրուհիներին

Սուր կոմպրոմատների տարածմամբ զբաղվող լրատվական կայքերից մեկը հայտարարություն է տեղադրել, որ այսուհետև մերկացնող տեղեկություններ է հրապարակելու Հայաստանի պաշտոնյաների սիրուհիների վերաբերյալ: Դա «հիմնավորում» են նրանով, թե սիրուհիների առկայությունը լրացուցիչ մեծ կոռուպցիոն ռիսկեր ստեղծող գործոն է: Ու խոստանում են այդ հարցում «անողոք լինել»:

«Իրավունքը» հարկ է համարում նշել, որ դա այն թեման է, որը մեր երկրում միշտ համարվել մահացու վտանգավոր և այդպիսի տեղեկություններ, եթե տարածվել են, ապա բացառապես անանուն կերպով սոցիալական ցանցերի միջոցով, իսկ տվյալ դեպքում խոսքը կոնկրետ հասցե և պատասխանատու անձ ունեցող լրատվական կայքի մասին է:

Ինչևէ, իր անունը հրապարակել չցանկացող «Իրավունք» թերթի աղբյուրը նշել է, որ տվյալ դեպքում այդպիսի վտանգավոր գործունեությանը «տանիք կանգնելը» իրենց վրա են վերցրել որոշ բարձրաստիճան ոստիկանական պաշտոնյաներ, որոնք էլ ամենայն, հավանականությամբ, կդառնան և պաշտոնյաների սիրուհիների մասին ոստիկանության հայթայթած օպերատիվ տեղեկություններին այդ կայքին տրամադրողները: Իսկ թե ինչ կապ ունի դա կոռուպցիայի դեմ պայքարի հետ՝ սատանան գիտի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում