Երեւանում կառուցված նոր մարզահրապարակում առաջին խաղերն են կայացել
Նմանատիպ
Եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի 3 մարզադաշտերում միաժամանակ առաջին մարզական միջոցառումն է անցկացվել։ Մարզական խաղերին մասնակցել են «Փյունիկ» հաշմանդամների միության բասկետբոլիստները, իսկ ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտերում մրցել են Երևանի համար 52 հիմնական դպրոցի աշակերտները։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանը նշել է, որ այսուհետ մարզադաշտն ակտիվորեն ներառված է լինելու քաղաքապետարանի մարզական տարբեր միջոցառումների անցկացման հասցեների ցանկում։
Բազմաֆունկցիոնալ մարզահրապարակում կայացած առաջին խաղերին հետևել են Մարսելի քաղաքապետի տեղակալ Կոլետ Բաբուչյանը, CIUDAD ծրագրի աջակցման մեխանիզմների թիմի ղեկավար Ֆրենկ Սամոլը, ծրագրի շրջանակում Երևանի գործընկեր Մահդիա, Համբուրգ, Սպլիտ, Տրոնդհեյմ քաղաքների ներկայացուցիչները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում