16.1 C
Yerevan

Ռեալը ցանկանում է իր պաշտպանին ընդգրկել Հոլանդի տրանսֆերային գործարքում

Նմանատիպ

Ջոկովիչը հաղթեց Կարեն Խաչանովին

Թենիսի Ռոլան Գարոսի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի...

Բենզեման՝ Ալ Իթիհադի ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման պայմանագիր է ստորագրել...

Լուկա Մոդրիչը ևս հեռանում է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր խաղացողները շարունակում են հեռանալ ակումբից․ այս...

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: «Ռեալը» կարող է ընդգրկել աջ պաշտպան Աշրաֆ Հակիմիին Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերային գործարքում: Այդ մասին հայտնում է AS-ը:

Ներկայումս Հակիմին հանդես է գալիս «Բորուսիայում» վարձավճարով: Դորտմունդը դեմ չէ 21-ամյա մարոկացու հետ լիարժեք պայմանագիր կնքելուց, բայց շատ բան կախված է «Ռեալից»: Միևնույն ժամանակ, մադրիդյան ակումբը հույս ունի 2022 թվականի ամռանը ձեռք բերել նորվեգացի հարձակվողին:

Ըստ ԶԼՄ-ների, «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն և «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը արդեն լավ հարաբերությունների մեջ են, ուստի նրանք, հավանաբար, կկարողանան համաձայնության գալ:

Այս մրցաշրջանում Հակիմին մասնակցել է 39 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 8 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում: Աշրաֆի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը:

Հոլանդը, որը միայն ձմռանը «Զալցբուրգից» տեղափոխվեց «Բորուսիա», Դորտմունդի կազմում անցկացրած 13 խաղում 13 գոլ ունի իր ակտիվում: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ջոկովիչը հաղթեց Կարեն Խաչանովին

Թենիսի Ռոլան Գարոսի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի...

Բենզեման՝ Ալ Իթիհադի ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման պայմանագիր է ստորագրել...

Լուկա Մոդրիչը ևս հեռանում է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր խաղացողները շարունակում են հեռանալ ակումբից․ այս...