Լեգենդար հայ բռնցքամարտիկ Նշան Մունչյանը պարգեւատրվել Է 3 ոսկի մեդալով
04/07/2013 10:14
Նմանատիպ
Հանրաճանաչ հայ բռնցքամարտիկ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, նախկին Խորհրդային Միության բազմակի չեմպիոն Նշան Մունչյանը իր 50-ամյա հոբելյանի առիթով պարգեւատրվել Է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի եւ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ոսկե մեդալներով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից:
Նշան Մունչյանի հոբելյանի հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել հուլիսի 2-ին Լոս Անջելեսում, որտեղ ներկայում նա բնակվում Է:
ԱՄՆ-ում Նշան Մունչյանն աշխատում Է որպես International Sports Union մարզական ակումբի բռնցքամարտի գլխավոր մարզիչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում