26.1 C
Yerevan

«Հրապարակ»․ Իշխանություններն ինչպե՞ս են պատրաստվում ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծել

Նմանատիպ

Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը բխում է տարածաշրջանի շահերից․ Ղարիբաշվիլի

Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին:...

Ադրբեջանական բանակը կվերազինվի նոր տեխնիկայով և սպառազինությամբ․ Հասանով

Ադրբեջանական բանակը կստանա նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա....

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

«Խորհրդարանը միաձայն ընդունեց համայնքներում համամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացնելու մասին օրենքների փաթեթը․ խոսքը 4 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների, ասել է թե՝ մեծ քաղաքների մասին է։

Դրանով հասկանալի է դառնում, թե ինչու է իշխանությունը տեռոր սկսել համայնքապետերի դեմ։ Նրանց դեմ քրեական գործեր հարուցելու գործընթացը, կարծես, արդյունք չի տալիս՝ հրաժարական չեն տալիս։

Հիմա իշխանություններն անցել են կոմպրոմատների միջոցով ՏԻՄ պաշտոնյաների հարցերը լուծելու մեթոդին։ Տեղեկացանք, որ Քաջարանի քաղաքապետի դեմ մեծ դոսյե են հավաքել, որից հետո նա հապշտապ արձակուրդ է վերցրել՝ անելիքները հասկանալու համար։

Գործող համայնքապետերից ազատվելուց հետո կհայտարարվեն նոր ընտրություններ, և համամասնական ընտրակարգով հնարավոր կլինի ՏԻՄ-երում իշխանություն վերցնել ու դիրքավորվել գալիք ԱԺ ընտրություններին ընդառաջ։

Բանն այն է, որ համամասնական ընտրակարգի պարագայում ժողովուրդն ընտրություն է կատարելու ոչ թե անհատ թեկնածուների, այլ քաղաքական ուժերի միջև, և այստեղ Փաշինյանի առջև մանևրի լայն հորիզոն կբացվի, գործի կդրվի կրկին սև-սպիտակի բաժանումը։ Կյանքը ցույց տվեց, որ իշխանական թեկնածուները չունեն այնքան հեղինակություն, որ միայնակ հաղթեն, ինչպես եղավ Կապանում և Աբովյանում»,-գրում է թերթը։

Մանրամասնեերը՝ թերթի այսօրվա համարում։

spot_imgspot_img