ՀՀԿ-ում վախեցած սպասում են Սերժ Սարգսյանի խոսքին

Ինչպես տեղեկացրին «Հրապարակ»-ի ՀՀԿ-ական աղբյուրները’ այսօր, երեկոյան ժամը 8-ին, տեղի կունենա երկար սպասված ԳՄ նիստը, որը պետք է քննարկի պառլամենտական մեծամասնության վարքագիծը’ ՎՊ հաշվետվության ժամանակ:

«Շատերը սպասում են նույնքան կոշտ խոսակցություն, ինչպիսին եղավ նախագահականում կայացած խորհրդակցության ժամանակ, մանավանդ որ հենց ԳՄ-ին ներկա լինելու համար չեղյալ է համարվել Հովիկ Աբրահամյանի այցն Ուկրաինա, որը պետք է մեկնարկեր այսօր: Եվ չնայած ՀՀԿ-ում սպասում են, թե ինչ է ասելու խնդրո առնչությամբ Սերժ Սարգսյանը, այնուհանդերձ, խորհրդի նիստ ԳՄ-ից հետո չի լինելու»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում