13.1 C
Yerevan

«Փաստ». Արցախում հանրային տրամադրություններն են ուսումնասիրում, տոտալ փոփոխությունների համար

Նմանատիպ

Կոսովոյում փոխհրաձգության ընթացքում 5 ուժային է տուժել

Կոսովոյի հյուսիսում ցուցարարների հետ բախումների հետևանքով տուժել է 5...

Էրդողանը կհաղթի ընտրությունների երկրորդ փուլում․ Սոցհարցումներ

Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ սոցհարցում իրականացնող կազմակերպությունները...

Կոսովոյում բախումներ են․ Սերբական բանակը շարժվում է դեպի սահման

Կոսովոյի հյուսիսային սերբաբնակ շրջաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների պատճառով...

«Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Արցախում դադարեցվել է մի քանի հեռուստաալիքների (այդ թվում՝ «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա ԹԻ ՎԻ») հեռարձակումը:

Արցախի համապատասխան պատասխանատուները պնդում էին, որ խնդիրը տեխնիկական է, բայց թե երբ կլուծվի, չեն կարող ասել: Սակայն թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում շատերն այստեղ դիտավորություն էին տեսնում, մասնավորապես կապված «5-րդ ալիքի» հետ:

Ուշագրավ է, որ, չնայած պաշտոնապես նշվում է «տեխնիկական պատճառների» մասին, իշխանության որոշ սատելիտներ ոգևորությամբ արձագանքեցին՝ գտնելով, որ Արցախում «հեղափոխությունը հաղթում է»: Այսինքն, ստացվում է, որ «հեղափոխության» հաղթանակը ասոցացվում է որևէ լրատվամիջոցի գործունեության կամ թեկուզ լոկալ տարածքում հեռարձակման դադարեցման հետ:

«Փաստ» թերթի արցախյան աղբյուրները պնդում են, որ գործ ունենք հանրային տրամադրությունների ուսումնասիրման հետ, թե ինչպիսի արձագանք կտրվի, հետագայում առավել տոտալ միջոցների ձեռնարկման նպատակով, ընդ որում՝ ոչ միայն որևէ հեռուստաալիքի հեռարձակման արգելափակման առումով»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

spot_imgspot_img