28.1 C
Yerevan

Վերդիի «Պարահանդես-Դիմակահանդես»-ը 24 ժամ առցանց հասանելի կլինի

Նմանատիպ

Լավագույն 5 ֆիլմերը ֆուտուրիստիկ ապագայի մասին

Այն, ինչ տարիներ առաջ գիտական ֆանտաստիկա էր, հիմա արդեն...

Հիվանդության պատճառով Սելին Դիոնը չեղարկել է 2024 թվականի համերգները

Կանադացի աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը հայտնել է 2024 թվականի...

83 տարեկանում մահացել է ռոքնռոլի թագուհի Թինա Թըրները

Կյանքից հեռացել է 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից մեկը՝ ռոքնռոլի...

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը hունիսի 5-ին ժամը 20:00-ին, 24 ժամյա հասանելիությամբ, առցանց կցուցադրվի Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-Դիմակահանդես» օպերայի համերգային կատարման տեսաձայնագրությունը: Այս մասին տեղեկանում ենք օպերայի և բալետի թատրոնի ֆեյսբուքյան էջից։

Գուստավ 3-ին մարմնավորում է ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանը, Ռենատոյին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Առնոլդ Քոչարյանը, Ամելիայի դերում հանդես է գալիս Աննա Այվազյանը, Ուլրիկայի՝ Ինգա Կարապետյանցը, Օսկարըի Սոֆյա Սայադյանը, Սամուելի՝ Հովհաննես Ներսեսյանը, Թոմի՝ Պողոս Բեազբեկյանը, Սիլվանոյի՝ Աշոտ Ղանթարջյանը, դատավորի, Ամելիայի ծառայի՝ Միքայել Գրիգորյանը։ Բեմադրող դիրիժորը Մկրտիչ Բաբաջանյանն է, գլխավոր խմբավարը՝ Հրաչ Բորյանը:

Ջ. Վերդիի «Պարահանդես-Դիմակահանդես» օպերան առաջին անգամ ներկայացվել է 1859 թ.-ի փետրվարի 17-ին՝ Հռոմի «Ապոլլո» թատրոնում։

Օպերայի սյուժեն հիմնված է Շվեդիայի արքա Գուստավ Երրորդի սպանության պատմության վրա, սակայն գրաքննության պահանջով ենթարկվել է խիստ փոփոխության։ Ջ. Վերդիի թվով 23-րդ օպերան է, պատկանում է նրա լավագույն ստեղծագործությունների թվին, այսօր էլ հաճախ բեմադրվում է աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում։

2019 թվականի դեկտեմբերի 5-ին Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերան 60 տարի ընդմիջումից հետո համերգային կատարմամբ ներկայացվել է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում։

spot_imgspot_img