«Իրավունք». Ով է լինելու Հանրայինի լրատվական ծառայության նոր տնօրենը

«Իրավունք». Ով է լինելու Հանրայինի լրատվական ծառայության նոր տնօրենը

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձին նախորդած տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի սկանդալային միջադեպից հետո` Հանրային հեռուստաընկերությունն առ այսօր մնացել է առանց գործադիր տնօրենի և լրատվական ծառայության տնօրենի:

Նախկին գործադիր տնօրեն Մարգարիտ Գրիգորյանը հեռացավ աշխատանքից, իսկ լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանն առ այսօր շարունակում է աշխատել, բայց միայն որպես հաղորդավար:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ Հանրային հեռուստաընկերության կուլիսներում լայնորեն խոսակցություններ են շրջանառվում, որ արդեն հայտնի է, թե ով է լինելու Հանրայինի լրատվական ծառայության նոր տնօրենը:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողներով համալրված Հանրային հեռուստաընկերության լրատվականի թիմը կավելանա ևս մի «Ազատության» կադրով, որն էլ կղեկավարի և կկոորդինացնի իր նախկին գործընկերներին: Խոսքը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կառլեն Ասլանյանի մասին է, որը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կստանձնի Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնը` փոխարինելով Պետրոս Ղազարյանին»,-գրում է թերթը:

Մանրամասերը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում