Մոսկվայում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպո՞ւմ է տեղի ունենալու

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Analitik.amԻնչպես արդեն հայտնել ենք, հունիսի վերջին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որպեսզի մասնակից Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակին նվիրված շքերթին:

Այսօր՝ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պատասխանելով հարցին, արդյո՞ք համաձայնեցվել են այցի դետալները և լինելու է արդյո՞ք առանձին հանդիպում Վլադիմիր Պուտինի ու Փաշինյանի միջև, հայտարարել է, որ այսօրվա դրութամբ հայտնի է տոնական միջոցառումների մասին, իսկ ինչ վերաբերում է մյուս դետալներին, դրանք քննարկման փուլում են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում