«Իրատես»․ Իշխանության դեմ պայքարն ընդդիմադիրները կիրականացնեն 2 փուլով
Կարդացեք նաև
«Ասում են, թե իշխանությունների դեմ պայքարը ընդդիմադիրներն իրականացնելու են երկու փուլով։
ա) Փաշինյանի հեռացում` հրաժարականի կամ խորհրդարանական վերադասավորությունների ճանապարհով. կոնսենսուսային համաձայնություն կա, որ անկախ բոլոր կարգի անհամաձայնություններից` այս փուլում բոլորով հանդես են գալիս «մեկ դեմքով», առանց առարկությունների շեշտադրման:
բ) Երկրորդ փուլում, երբ Փաշինյանը հեռացված կլինի, կնստեն սեղանի շուրջ` յուրաքանչյուր ուժ իր ճանապարհային քարտեզով, առաջարկով։ Այդ փուլում ևս որոշակի հավակնությունների զսպում պետք է լինի, որովհետև ընտրվելու է միջանկյալ-անցումային վարչապետ, որն իրավիճակը շտկելու, երկիրը բոլորի օգնությամբ կորոնովիրուսային վակուումից հանելու, ապա` արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստելու հարցը կլուծի։ Դրանից հետո արդեն ընտրությունները կորոշեն` որ ուժը կամ ուժերը կղեկավարեն երկիրը:
Միջանկյալ փուլում կարևորվում են ոչ այնքան վարչապետի, որը կլինի քաղաքական դեմք, որքան փոխվարչապետների անունները, որպես իրական մենեջերների»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում