Հունիսի 14-ին կվերատեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչը

Հունիսի 14-ին կվերատեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ավարտին է մոտեցել Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլը․ ամբողջությամբ հիմնանորոգվել է տաճարի գմբեթը։

Հունիսի 14-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Մայր Աթոռում տեղի կունենա երկար սպասված իրադարձություն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի և կվերատեղադրվի Միածնաէջ Մայր տաճարի գմբեթի նորակերտ խաչը։

Խաչի օծման և տեղադրման արարողությունը կարելի է դիտել ժամը 19:00-ին՝

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի էջում,

«Շողակաթ» հեռուստաընկերության եթերով, յութուբյան ու ֆեյսբուքյան էջերով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում