23.1 C
Yerevan

Հայաստանը միացել է ամերիկյան մի ալյանսի, որը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել չինացիների հետ հարաբերություններում. Սուրեն Սարգսյան

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Հայաստանի Հանրապետությունը միացել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի կողմից նախաձեռնած «Համաշխարհային կրոնական ազատության» ալյանսին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Հայաստանը միացել է այդ ալյանսին, թեև այն ստեղծվել էր 2 տարի առաջ և 27 անդամ պետություն ունի։ Այս ալյանսի հաջորդ նիստը տեղի է ունենալու հուլիսին, և կարծում եմ, որ արդեն կլինի նաև Հայաստանի մասնակցությամբ՝ որպես անդամ պետություն», – ասաց քաղաքագետը։

Սուրեն Սարգսյանը դժվարացավ ասել՝ ինչ կստանա Հայաստանը մասնակցելով այդ ալյանսին կամ ինչի դիմաց է անդամակցությունը։

«Այս ալյանսը լուրջ անհանգստություն է առաջացնում Չինաստանի և Ռուսաստանի Դաշնության մոտ, որովհետև այս երկրներում կարծիք կա, որ ալյանսի հիմնական գործունեությունն ուղղված է լինելու հենց իրենց երկրների դեմ։ Չինացիները կարծում են, որ այն ուղղված է լինելու Տիբեթի խնդրի դեմ և անդամակցությունը մեզ համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել չինացիների հետ հարաբերություններում», – տեղեկացրեց Ս.Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ալյանսի ապագան դեռևս կանխորոշված չէ կազմակերպության իրավական ձևի առումով, արդյոք դառնալու է միջազգային կազմակերպություն, թե՝ ոչ։

«Բայց այս ալյանսն իր խնդիրները լուծելու համար դիմելու է միջազգային կառույցներին. օրինակ՝ ՄԱԿ-ում է բարձրացնելու այն խնդիրները, որոնք տեսնելու է, որ կան այս կամ այն պետությունում՝ կրոնական ազատության հետ կապված և այլն», – ասաց Սուրեն Սարգսյանը։

Ավելի վաղ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հայաստանն այսօր միացել է այս ալյանսին: Մերոնք պաշտոնապես դեռ չեն հայտարարել: Չինաստանն այս ալյանսը համարում է լուրջ հակաչինական կառույց: Հիմա ինձ հետաքրքիր է: Եթե ալյանսը հակաչինական հայտարարություն է տարածում, մենք դրա տակ ստորագրո՞ւմ ենք»։

spot_imgspot_img