Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են տուն, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր․ փաստաբան

Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են տուն, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, NEWS.amԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են տուն, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին NEWS.am-ին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:

«Նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել եւ տեղափոխել են տուն, վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն հաշվի առնելով որ վերակենդանացման սարքավորումները տանն էլ կան, նրան տուն են տեղափոխել»,– ասաց փաստաբանը:

Նշենք, որ հունիսի 9-ին, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, նա կորցրել էր գիտակցությունը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմում

Հետևեք մեզ նաև Telegram-ում