Գագիկ Ծառուկյանը հրավիրվեց հարցաքննության։ Նրան աջակցող քաղաքացիները հետևում են նրան. Ուղիղ միացում
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության։ Այդ մասին իր տան դիմաց հավաքված լրագրողներին և հանրությանը տեղեկացրեց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը։
«Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ», – հայտարարեց Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ իր տանն ընթացող խուզարկությունը քաղաքական հետապնդման արդյունք է։
ԲՀԿ առաջնորդը հայտնեց նաև, որ ՀՀ իշխանությունները տապալել են երկրի կառավարումը։ «Դեկտեմբեր ամսից Հայաստանում Կորոնավիրուս կա։ Սաղ ժողովուրդը վարակված է», – ասաց Ծառուկյանը՝ ավելացնելով, որ մարդիկ սովորական հացի խնդիր չեն կարող լուծել։ Շուտով սով է լինելու։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին աջակցող քաղաքացիներն այս պահին գնում են դեպի ԱԱԾ։ Ձեզ ենք ներկայացնում Tert.am լրատվականի մեր գործընկերների կազմակերպած ուղիղ միացումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում