Այստեղ սադրիչներ կան, զգուշացեք
14/06/2020 14:08
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Analitik.am: ԱԱԾ-ի մոտ իրավիճակը շարունակում է գերլարված մնալ: Այստեղ են հավաքվել Գագիկ Ծառուկյանի համակիրները, ինչպես նաև ուղղակի քաղաքացիներ:
Այստեղ նաև մեծ թվով ուժայիններ կան, որոնց թիվը շարունակում է աճել: Նրանք պահանջում են, որ քաղաքացիները հեռանան՝ հիշեցնելով հավաքների արգելված լինելու մասին:
Քիչ առաջ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արման Աբովյանը հայտարարեցին, որ քաղաքացիների շարքերում սադրիչներ կան, ովքեր շշեր են նետում ոստիկանների վրա: Նրանք հորդորեցին զգույշ լինել:
Քաղաքացիներիին բերման ենթարկելու գործողությունները շարունակվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում