Հայաստանի նախագահության կողմից մշակութային միջոցառում է տեղի ունեցել Ստրասբուրգում

Հուլիսի 2-ին Ստրասբուրգում տեղի ունեցավ Հայաստանի նախագահության կողմից անցկացվող հերթական մշակութային միջոցառումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը, Ստրասբուրգի քաղաքապետարանի աջակցությամբ, կազմակերպեց ջազ-համերգ՝ հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի մասնակցությամբ։

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։

Համերգի ունկնդիրների շարքերում էին ԵԽ անդամ երկրների դեսպաններ, ԵԽ քարտուղարության եւ Ստրասբուրգի քաղաքային իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ։ Համերգին հետեւեց ընդունելություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում