Հայաստանի ԱԳՆ-ն փորձեց խանգարել ու կանխել այս ընտրությունը, սակայն ապարդյուն. Աշոտյան

Հայաստանի ԱԳՆ-ն փորձեց խանգարել ու կանխել այս ընտրությունը, սակայն ապարդյուն. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, FacebookԹուրքիայի ներկայացուցիչ, ԵՄ գործերով նախկին նախարար Վոլկան Բոզկիրն այնուհանդերձ ընտրվեց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահ՝ 1 տարի ժամկետով։ Իր պաշտոնավարումը մեկնարկելու է այս տարվա սեպտեմբերից։

Արձանագրենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն փորձեց խանգարել ու կանխել այս ընտրությունը, սակայն ապարդյուն։

Գալիք մեկ տարվա համար Հայաստանի արտաքին ճակատում նոր վտանգավոր զարգացումներ կարող են լինել, այս անգամ՝ Նյու Յորքից։

Մնում է մենք զգոն եւ աչալուրջ լինենք։

Նկարում նա ձախից առաջինն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից շեղելու համար կազմակերպված Չանակալեի միջոցառմանը՝ 25 ապրիլի, 2015 թվական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում