«Հրապարակ». Ինչքան փորձում են համոզել, որ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումը բացառապես իրավա­կան գործընթաց է, այնքան մարդիկ հակառակում են համոզվում

«Հրապարակ». Ինչքան փորձում են համոզել, որ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումը բացառապես իրավա­կան գործընթաց է, այնքան մարդիկ հակառակում են  համոզվում

«Ինչքան շատ է իշխանությունը փորձում համոզել, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումը բացառապես իրավա­կան գործընթաց է` ոչ մի քաղաքա­կան տարր չի պարունակում, այնքան շատ են մարդիկ համոզվում, որ իրա­վաբանությունն այստեղ իսպառ բա­ցակայում է:

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ հետապնդումները չեն սկսվել Գա­գիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո, այլ հին են, և օրինակներ է բերել, որ հիմնավորի իր ասածը: Նա հերթով թվարկել է, թե քանի գործ է հարուցված ԲՀԿ առաջնորդի ու նրա մերձավորների նկատմամբ` Էդիկ Բաբայանի, Սեդրակ Առուստամյանի, Ծառուկյանի որդու` Նվերի, Ծառուկյանի փեսայի` Կարապետ Գուլոյանի: Հետապնդումները պոզով-պոչո՞վ են լինում, եթե այդքան մարդու հալածում եք, դրանից լավ ապա­ցո՞ւյց:

Եվ բոլոր հայտարարությունները` վերջնական դատարանի տոնով ու «դատավճիռներով»: Ահա նրա գրառումը, «ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու (և ընդհանրապես` կոռուպցիայի, չարաշահումների, հարկեր վճարե­լուց խուսափելու և այլ) բոլոր դեպ­քերը պետք է Հայաստանի օրենս­դրությամբ սահմանված կարգով քննվեն և հանգեն օրենքով նախա­տեսված արդյունքի», կից` Գագիկ Ծառուկյանի լուսանկարը:

Կամ. «Հայ ժողովուրդը ղազագրի վրա հիմնված քաղաքական գործիչների վզներից բռնելու և դուրս է շպրտելու այս դահլիճից»: «Ղազագիր» ասելով` նկատի ունի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների անձնական նա­մակներն իրենց առաջնորդին, որոնք իրավական առումով զրո նշանա­կություն ունեն և դատական գործին չեն կարող կցվել, որովհետև հանցա­կազմ չեն պարունակում: Իսկ դրանց հրապարակումն ինքնին մարդու իրավունքների և անձնական նամա­կագրության գաղտնիության կոպիտ խախտում է: Գրել են` լավ են արել, ո՞ւմ ինչ գործն է: Այս իրավական բեսպրեդելը ե՞րբ է ավարտվելու»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում