Կարծիք. «Այս իրավիճակում կառավարությունը չի կարող գործել»

«Անհնար է կոծկել այս պատմությունը: Չեմ խոսում տեղի ունեցածի շուրջ հասարակության վերաբերմունքի մասին, ակնհայտ է, որ միջազգային կառույցների կողմից թեև ուղղակի չասվեց, բայց դրան հաջորդեցին խիստ գնահատականներ ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ: Տեղի ունեցածին պետք է տրվի և իրավական և քաղաքական գնահատական, պետք է համարժեք լուծումներ իրականացվեն: Իշխող ՀՀԿ-ն պետք է քննարկի գործող կառավարության մնալ-չմնալու հարցը»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի անվան հետ կապված օֆշորային սկանդալին ասել Դավիթ Շահնազարյանը:

Ըստ Շահնազարյանի, «սա քաղաքական պատասխանատվության հարց է, որից անհնար է խուսափել։ Սա նախ պետք է մտահոգի իշխող ՀՀԿ-ին, քանի որ այս իրավիճակում կառավարությանը ի վիճակի չի գործել: Այսօր խնդիր է՝ որքանո՞վ է նպատակահարմար այս կառավարության և վարչապետի հետագա գործունեությունը: Իշխանությունը ոչ ադեկվատ է արձագանքում իրավիճակին, և եթե պաշտոնապես չի տրվում սպառիչ բացատրություն, ապա վարչապետի հետագա պաշտոնավարումը լրջագույն խնդիրներ է ստեղծում պետության համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում