Մոլդովայի խորհրդարանը ցավում է ԱԺ-ում Աուրելիա Գրիգորիուի արարքի կապակցությամբ

Մոլդովայի խորհրդարանը ցավում է ՀՀ Ազգային ժողովում Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունների համար և խոստանում է միջադեպն ամբողջությամբ քննել: Այս մասին հուլիսի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց համաեվրոպական խորհրդաժողովին մասնակցող Մոլդովայի սահմանադրական դատարանի անդամ Վիկտոր Պոպան: «Շատ տհաճ միջադեպ էր, այնտեղ ճիշտ նշվեց, որ ճիշտ տեղը, ճիշտ ժամանակը և ճիշտ մարդիկ չեն, որպեսզի այդպիսի հայտարարություններ արվեն: Ես Մոլդովայի խորհրդարանի անունից լիազորված եմ հայտարարել, որ ցավում ենք միջադեպի համար և մեր ղեկավարությունը խոստանում է ամեն ինչ պարզաբանել: Ես կարծում եմ, որ հանձնաժողով կստեղծվի, որը կզբավի այդ հարցով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ շեշտեց Պոպան:

Նա ընդգծեց, որ խորհրդաժողովն ուներ իր հստակ թեմատիկան և անդամներից յուրաքանչյուրը ներկայացնում էր իրավունքի գերակայության մասին իր երկրի քաղաքակունությունը: «Պետք է ասեմ, որ սա առիթ կդառնա ուսումնասիրությունների համար և վերադառնալիս այս միջադեպն անպայման քննվելու է: Երբ մեկը ներկայանում է և խոսում է, ապա կամ խոսում է իր անունից կամ խոսում է այն կազմակերպության անունից, որը ներկայացնում է: Երբ ես էի խոսում, ես խոսեցի մեր Սահմանադրական դատարանի անունից»,-նշեց Մոլդովայի ՍԴ անդամը:

Պոպանը շեշտեց, որ չգիտի, թե ով է այդ կնոջը լիազորել, «հավանաբար դա անձնական կարծիք էր, դա չի կարող լինել Մոլդովայի խորհրդարանի կամ Սահմանադրական դատարանի հայտարարությունը»: «Չի կարելի դուրս գալ այն լիազորությունների սահմանից, որը տրված է քեզ»,-ընդգծեց նա:

ՀՀ Ազգային ժողովում «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ ադրբեջանական հերթական պատվերը ձախողվեց: Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույցի ժամանակ հուլիսի 4-ին հանդես եկավ մի հայտարարությամբ, որը իրականության հետ ոչ մ ի աղերս չունի: Նա հայտարարեց, թե իբր «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը և Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը»։ Մոլդովայի խորհրդարանական փաստաբանը Հայաստանին անվանեց «ագրեսոր երկիր»։ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր արտահերթ ելույթի ժամանակ կոչ արեց չօգտագործել համաեվրոպական խորհրդաժողովը և Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնը՝ ստահոդ տեղեկություններ տարածելու համար։ Լիտվայի օմբուդսմենն իր հերթին առաջարկեց Մոլդովայի ներկայացուցչին խոսել «Մոլդովայի սառեցված հակամարտության մասի ն, և ոչ թե անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության պատմությանը»։Խորհրդաժողովին մասնակցում էին 32 երկրների եւ միջազգային կառույցների շուրջ 80 ներկայացուցիչներ:

Մոլդովացի այդ տիկնոջ սերը Բաքվի հանդեպ փաստվում է նաև նրա լուսանկարով: Լուսանկարներից մեկում փաստաբանն իր «սիրելի» Բաքվում է. «Բարև, սիրելի Բաքու»: Տիկինը մայիսի 28-ին նույնիսկ հասցրել է շնորհավորել ադրբեջանցիներին Անկախության օրվա առթիվ. «Սիրելի Ադրբեջան, շնորհավորում եմ անկախության տոնդ»: 2013-ի փետրվարի 26-ին, երբ Ադրբեջանի’ աշխարհի տարբեր երկրներում գտնվող դեսպանատները, խեղաթյուրելով պատմությունն ու իրականությունը, հիշատակում են կեղծ «Խոջալուի ցեղասպանության» «զոհերին», վերոհիշյալ տիկինն իր ներկայությամբ «պատվել էր» Մոլդովայում Ադրբեջանի դեսպանատանն այս առիթով կայացած միջոցառումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում