Հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց
20/06/2020 13:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում, հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ, որի արդյունքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված խնդիրները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում