Երևանի և Ռիգայի միջեւ եղբայրացման մասին հուշագիր կստորագրվի

Երևանի քաղաքապետ տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 5-ին պաշտոնական այցով մեկնել է Ռիգա: Ինչպես Times.am-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ռիգայի քաղաքային դումայի նախագահ Նիլ Ուշակովը կստորագրեն երկու քաղաքների եղբայրացման մասին հուշագիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում